Մեր օրվա մասին

Մենք այսօր ճամբարային խմբով գնացինք Կասկադ համալիր և Երվանդ Քոչարի թանգարան: Բարձրացանք Կասկադի ամենավերին հարկը,որտեղից ամբողջ Երևանը կտեսնեինք, եթե մարախուղը չխանգարեր: Կասկադում շատ արձաններ կային. մեր ուշադրությունը գրավեց ավտոմեքենայի ռեզիններից պատրաստած առյուծը, կատուն, ձիերը և գեղեցիկ տոնածառը: Նկարվեցինք Ալեքսանդր Թամանյանի արձանի կողքին, հետո գնացինք Երվանդ Քոչարի թանգարան: Այնտեղ տեսանք նրա նկարները և քանդակները:  Մի կին պատմեց  Քոչարի մասին: Մեզ սզբում տարբեր հարցեր տվեցին Քոչարի մասին, ու քանի որ ես ակտիվ պատասխանեցի բոլոր հարցերին ու իմ հարցերը տվեցի: Վերջում շատ սոված էինք ու գնացինք պիցցա ուտելու:
Մեր օրը շատ ուրախ և շատ լավ անցավ:
Ես նոր ու շատ գիտելիքներ ստացա:

Оставьте комментарий