Մայրենիի տնային առաջադրանք 31.07.2017

Առաջադրանքներ

Ի՞նչ նոր տրամադրություններ ես նկատում «Փշե պսակ» շարքում:

Ես նկատում եմ տանջանք ուրախություն և պատերազմ:
Շարքից որևէ բանաստեղծություն անգիր սովորիր:

Մայրենիի տնային առաջադրանք 30.01.2017

Առաջադրանքներ
Անգիր սովորել «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծական շարքից որևէ բանաստեղծություն:
Ի՞նչ է բնորոշ «Մթնշաղի անուրջներ» բանաստեղծական շարքին:

Շարքին բնորոշ է գեղեցիկ խոսքերը և խելացի մտքերը

Բանաստեղծություններից դուրս գրել հատկանիշ ցույց տվող տասը բառ,որոնք բնութագրական են Տերյանի պոեզիային:

ճիչը,բանտ,խաղաղ,երեկո,սիրտ,Տարիներ,երազ,պատկեր,մաքո՛ւր,հուշով
Ինչպիսի՞ բնապատկեր ես տեսնում վերոնշյալ բանաստեղծություններն ընթերցելիս:

Ես տեսնում եմ մարդ գեղեցիկ ծառեր և բնություն:

Ճամբարի մասին

Մեր ճամբարը շատ հետաքրքիր անցավ մնաց գնացինք շատ հետաքրքիր վայրեր Երվանք Քոչարի մասին սովորեցինք Ալեքսանդր Թամանյանի մասին գնացինք սահադաշտ և շատ զարմանահրաշ վայրեր մեր ճամբարը այսպիսով եկավ ավարտին մեր ճամբարը շատ հետաքրքիր անցավ:

Մեր օրվա մասին

Մենք այսօր խաղացինք ավանդական խաղեր այդ խաղերը մեզ շատ դուր եկան մենք նաև բացեցինք մեր բլոգներում բաժին և նյութեր կցեցինք այնտեղ,հետո դպրոցի հատակագիծը չափեցինք և տրամաբանական խաղեր խաղացին մեր օրը շատ ուրախ և լավ անցավ:

Մեր օրվա մասին

Մենք այսօր գնացինք սահադաշտ այնտես շատ-շատ սղացինք լինում էր,որ սայթակում էինք և ընկնում էինք բայց նորից կանգնում էինք և սահում հետո մենք գնացինք կարաս և հաց կերանք մեր օրը շատ լավ անցավ և ես վստահ եմ, որ այսպիսի օրեր նորից կլինեն:

Մեր օրվա մասին

Մենք այսօր ճամբարային խմբով գնացինք Կասկադ համալիր և Երվանդ Քոչարի թանգարան: Բարձրացանք Կասկադի ամենավերին հարկը,որտեղից ամբողջ Երևանը կտեսնեինք, եթե մարախուղը չխանգարեր: Կասկադում շատ արձաններ կային. մեր ուշադրությունը գրավեց ավտոմեքենայի ռեզիններից պատրաստած առյուծը, կատուն, ձիերը և գեղեցիկ տոնածառը: Նկարվեցինք Ալեքսանդր Թամանյանի արձանի կողքին, հետո գնացինք Երվանդ Քոչարի թանգարան: Այնտեղ տեսանք նրա նկարները և քանդակները:  Մի կին պատմեց  Քոչարի մասին: Մեզ սզբում տարբեր հարցեր տվեցին Քոչարի մասին, ու քանի որ ես ակտիվ պատասխանեցի բոլոր հարցերին ու իմ հարցերը տվեցի: Վերջում շատ սոված էինք ու գնացինք պիցցա ուտելու:
Մեր օրը շատ ուրախ և շատ լավ անցավ:
Ես նոր ու շատ գիտելիքներ ստացա:

Օլիմպիական խնդիրներ և պատասխաններ

Դարակում կա 7 հատ սպիտակ, 8 հատ կապույտ և 5 հատ սև գնդիկ: Առանց նայելու քանի՞ գնդիկ է պետք վերցնել դարակից, որ նրանց մեջ լինեն բոլոր գույնի գնդիկներ:

1) 13 2) 16 3) 20 4) այլ պատասխան

Դասարանի 32 աշակերտներից 24 -ը սիրում ֆուտբոլ, 12-ը սիրում են բասկետբոլ, իսկ 9 -ը սիրում են և՛ ֆուտբոլ և՛ բասկետբոլ: Դասարանի աշակերտներից քանի՞սը չեն սիրում ո՛չ ֆուտբոլ, ո՛չ բասկետբոլ:

1) 19 2) 9 3) 5 4) 2

Ո՞ր թիվն է 24 -ով փոքր իր եռակիից:

1) 8 2) 12 3) 16 4) 24

Ո՞ր արտահայտությունն է ճիշտ արտահայտում թե ինչպես հաշվել նկարում պատկերված պատկերի պարագիծը:

2×8+4×4

Հեծանվորդն անցավ ճանապարհի 40 %-ը, որից հետո նրան մնաց անցնելու 24 կմ-ով ավել ճանապարհ, քան արդեն անցել է: Որքա՞ն է կազմում ճանապարհի երկարությունը:

1) 120կմ 2) 80կմ 3) 40կմ 4) այլ պատասխան

Պարզել օրվա ժամը, եթե հայտնի է, որ կեսօրից անցել է 4 անգամ ավելի շատ ժամանակ, քան մնացել է օրվա ավարտին:

1) առավոտ 09:36 2) առավոտ 09:00 3) 21:00 4) 21:36

. Դարակում հնարավոր է շարել 35 հատ հաստ գիրք, կամ 65 հատ բարակ գիրք: Քանի՞ հատ բարակ գիրք է հնարավոր ավելացնել դարակում, եթե այնտեղ արդեն կա 14 հատ հաստ գիրք:

30

Գտնել 3, 7, 19, 55, … հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք հաջորդ թիվը:

3, 7, 19, 55,108 իսկ օրինաչափությունը գումարելիով անգամ երեք

Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց թվանշաններից մեկը կենտ է, իսկ մյուսը զույգ:

32

Մայրն իր աղջկան տվեց իր մոտ եղած կոնֆետների կեսը և ևս մեկ կոնֆետ, իսկ որդուն մնացածի կեսը և մոտը մնացած վերջին 5 կոնֆետները: Քանի՞կոնֆետ տվեց մայրն իր երեխաներին:

1) 6 2) 10 3) 20 4) 22:

8 8 8 8 8 8 8 8 թվանշանների միջև քանի հատ + նշանը դնելով է հնարավոր ստանալ 1000թիվը:

1) 3 2) 4 3) 3 և 4 4) այլ պատասխան:

Տիգրանը, Տաթևիկը, Աշխենն ու Գևորգը որոշում են հերթով կարդալ «Հեծանվորդ» ամսագիրը, իսկ հերթականությունը որոշել վիճակահանության միջոցով: Աշխենն ու Գևորգը հարևաններ էին և կարող էին ամսագիրն իրար հեշտությամբ փոխանցել, սակայն վիճակահանության արդյունքներն այնպես ստացվեցին, որ բոլորն էլ ամսագիրը փոխանցել ու ստանալ կարող էին միայն դպրոցում իրար հանդիպելով: Ընդ որում ամսագիրը վերջինը կարդալու է Գևորգը, իսկ Տաթևիկը այն փոխանցելու է Տիգրանին: Որոշել թե ո°ւմ է բախտ վիճակվել առաջինը կարդալ ամսագիրը:

1) Գևորգ 2) Տիգրան 3) Տաթևիկ 4) Աշխեն

Արմենի խնձորների քանակը 8-ով ավել է Խաչիկի խնձորների քանակից: Քանի՞ խնձոր ավել կունենա Արմենը, եթե իր խնձորներից երեքը տա Խաչիկին:

1) 3 2) 5 3) 8 4) 2

2014 թվականի ընթացքում քանի՞ օր կա, որոնց ամսաթվի մեջ կա 4 թվանշանը:

1) 12 2) 31 3) 36 4) 365 :

Առավելագույնը քանի՞ լիալուսին է կարող լինել մեկ տարվա ընթացքում, եթե հայտնի է որ այն տեղի է ունենում 29 օրը մեկ:

1 ) 1 2) 12 3) 13 4) 29:

Առաջնության ընթացքում ֆուտբոլային ակումբի երկու հարձակվողները միասին խփեցին 35 գնդակ և կատարեցին 24 գոլային փոխանցում: Հայտնի է, որ նրանք միմյանց կատարել են 16 գոլային փոխանցումներ: Քանի՞ գոլ է խփվել նրանց մասնակցությամբ (այսինքն գոլեր, որոնք խփվել են նրանց կողմից, կամ նրանց փոխանցումից հետո):

1) 24 2) 35 3) 43 4) 59 :

Ամենաշատը ո՞ր թվանշանն է հանդիպում 84-ից մեծ և 145-ից փոքր բոլոր բնական թվերի գրառումների մեջ::

1) 0 2) 1 3) 8 4) 9

Շախմատի մրցաշարին մասնակցում են 8 հոգի: Նրանցից յուրաքանչյուրը խաղում է մյուս բոլորի հետ: Ընդհանուրը քանի՞ խաղ է խաղացվելու շախմատիստների կողմից:

1) 28 2) 36 3) 64 4) 32:

Գտնել 2•33•7•124•987•145•457 – 4թվի վերջին թվանշանը:

1)6 2) 7 3) 8 4) 9:

Գտնել ամենամեծ եռանիշթիվը, որի թվանշանների գումարը պարզ թիվ է:

1)997 2) 995 3) 986 4) այլ թիվ:

A, B, C և D կետերը ուղիղ գծի վրա նշված են ինչ-որ հերթականությամբ այնպես , որ AB=6սմ, BC=3սմ, CD=12սմ, DA=15սմ: Որքա՞ն է ծայրակետերի հեռավորությունը:

1) 15սմ 2) 16սմ 3) 21սմ 4) 18սմ

7 անգամ լվացքից հետո օճառի երկարությունը, լայնությունն ու բարձրությունը փոքրացան ուղիղ երկու անգամ: Քանի՞լվացքի դեռ կհերիքի մնացած օճառը:

1) 1 2) 2 3) 7 4) 0:

Խխունջը ցողունի երկայնքով օրվա ընթացքում բարձրանում է 3սմ, իսկ գիշերն իջնումէ 2սմ: 20սմ երկարությամբ ցողունի հիմքից սկսելով քանի՞օրում խխունջը կհասնի գագաթին:

1) 7 2) 18 3) 19 4) 20

Վերամբարձ կռունկը կարող է բարձրացնել 20 մեծ կամ 30 փոքր արկղ: Առավելագույնը քանի՞փոքր արկղ կարող է բարձրացնել վերամբարձ կռունկը 14 մեծ արկղերի հետ միաժամանակ:

1) 6 2) 7 3) 8 4) 9:

Բոլոր բնական թվերը ներկել են երեք գույնի հետևյալ կերպ. 1-ներկել են կարմիր, 2-ը կապույտ, 3-ը դեղին, 4-ը կարմիր, 5-ը կապույտ, 6-ը դեղին և այսպես շարունակ: Ի՞նչ գույն կարող է ունենալ կարմիր և կապույտ գույնի թվերի գումարը:

1) միայն կարմիր 2) միայն դեղին 3) միայն դեղին կամ կարպույտ 4) կարող է լինել ցանկացած գույնի

A և B քաղաքներից, միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին համապատասխանաբար ավտոմեքենան ու հեծանվորդը: Երբ ճանապարհին նրանք իրար հանդիպեցին, հեծանվորդն իր հեծանիվը բարձեց մեքենայի վրա և ավտոմեքենան վերադարձավ A քաղաք: Հետևյալ պնդումներից ո՞րն է ճիշտ

1) հեծանվորդը հեծանվի ղեկին և մեքենայում անց կացրեց միևնույն քանակությամբ ժամանակ: 2) հեծանվորդը հեծանվի ղեկին ավելի շատ ժամանակ ծախսեց, քան թե մեքենայում: 3) հեծանվորդը մեքենայում ավելի շատ ժամանակ ծախսեց, քան թե հեծանվի ղեկին: 4) թե որ տրանսպորտային միջոցում ավելի երկար ժամանակ ծախսեց հեծանվորդը կախված է քաղաքների միջև հեռավորությունից: