Mkhitar Sebastaci Educational complex

Mkhitar Sebastaci Educational complex. Our school Is very big . Teachers are very kind. In our school lessons begin in 9:20 o’clock. In our school lessons do in computers. In our school have different sports. I do my lessons good. School have 3 stages. Our school have got swimming pools. Every morning we singing and dancing 15 minutes. Our school have park this park is very beautifully. Mkhitar Sebastaci Born: February 17, 1676, Died: April 27, 1749.

Հայ-Հռոմեական պատերազմ

Հայ-հռոմեական պատերազմը (Ք.Ա. 69-66թթ.)

Հռոմեական հանրապետության արևելյան քաղաքականությունը, Լուկուլլոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. I դ. սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց: Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ:

Պատերազմի սկիզբը, Տիգրանակերտի ճակատամարտը

Ք.ա. 69 թ. գարնանը հռոմեական բանակները՝ անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Հայաստան: Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը:

Արածանիի ճակատամարտը և հռոմեական բանակների պարտությունը

Տիգրանակերտի ճակատամարտն ու մայրաքաղաքի անկումը չկոտրեցին հայոց թագավորի կորովը: Տիգրան Բ-ն իր մեջ ուժ գտավ պայքարը շարունակելու: Նա չէր պատրաստվում ընկրկել հռոմեական բիրտ ուժի դիմաց:

Պատերազմի երկրորդ փուլը. իրադրությունը Արածանիի ճակատամարտից հետո

Լուկուլլոսի պարտության հետևանքով վերականգնվեց Հայկական տերության խարխլված հեղինակությունը: Ք.ա. 67 թ. կեսերին հայկական բանակները ներխուժեցին Կապադովկիա՝ պատրաստվելով վերականգնել հայկական իշխանությունը Ասորիքում (Սիրիայում), ինչպես նաև Միջերկրական ծովի ափերին:

Տիգրան Կրտսերի խռովությունը

Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ:

Պոմպեոսի արշավանքը Հայաստան

Ք.ա. 66 թ. ամռանը Տիգրան Կրտսերի ուղեկցությամբ Պոմպեոսի հռոմեական բանակը ներխուժեց Հայաստան:

Արտաշատի պայմանագիրը

Ք.ա. 66 թ. սեպտեմբերին Արտաշատում կնքվեց հայ-հռոմեական պայմանագիրը, որն իր ամբողջության մեջ, այնուամենայնիվ, պետք է համարել հաջողված:

Արածանիի և Տիգրանակերտի ճակատամարտ

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսումհռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։

Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։ Պատերազմն ընթացել է երկու փուլով՝ մ.թ.ա. 69-67 թվականներ և 66 թվական։ Դրանք միմյանցից տարբերվում են ռազմավարությամբ և ձեռք բերված արդյունքներով։

 

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծիդեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ Հայկական բանակը խույս տվեց դաշտային ճակատամարտից՝ միաժամանակ հանկարծակի հակագրոհներով ու լեռնային փոքր կռիվներով խափանելով հակառակորդի մատակարարումը սնունդով ու ջրով։ Հայկական զորքը բաժանված էր երկու մասի. այրուձին գլխավորում էր Տիգրան Բ Մեծը, հետևազորը՝ Միհրդատ VI Պոնտացին։ Հռոմեական զորքը պահվում էր հայկական հետևազորի և հեծելազորի արանքում, որոնցից մեկը մշտապես սպառնում էր նրան թիկունքից։ Լուկուլլոսի բանակը ավելին քան երեք ամիս դեգերեց Տավրոսի լեռների և Արածանիի միջև ընկած տարածություններում։ Հռոմեական լեգեոնները սեպտեմբերի կեսին փորձեցին անցնել Արածանին և շարժվել դեպի Արտաշատ մայրաքաղաքը, հայկական զորքին ճակատամարտի մեջ քաշել՝ իրենց համար ձեռնտու վայրում։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Կրասոսի Արևելյան արշավանքը և Հայաստանը

Ք.ա. 60 թ. Հռոմի երեք ականավոր գործիչներ՝ Գնեոս Պոմպեոսը, Հուլիոս Կեսարը և Մարկոս Կրասոսը, ստեղծեցին մի դաշինք, որը պատմագիտության մեջ հայտնի է Առաջին եռապետություն անունով: Եռապետները Հռոմեական հանրապետությունը բաժանեցին ազդեցության գոտիների: Մարկոս Կրասոսը ստացավ Արևելքը և միաժամանակ պարթևների դեմ պատերազմելու իրավունքը: Ք.ա. 54 թ. նա ժամանեց Արևելք և սկսեց նախապատրաստվել պարթևների դեմ արշավանքին: Փառասեր և մեծամիտ Կրասոսը, ինչպես գրում է ժամանակակից պատմիչը, երազում էր կրկնել Ալեքսանդր Մակեդոնացու սխրանքը և հասնել մինչև Հնդկաստան:

Կրասոսը պահանջեց, որ իրեն ներկայանան Հռոմի բոլոր դաշնակից երկրների արքաները և զորք տրամադրեն: Նրան ներկայացավ նաև Արտավազդ Բ-ն: Հավատարիմ մնալով 66 թ. հայ-հռոմեական պայմանագրին՝ նա, որպես «հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», Կրասոսին խոստացավ տալ նշանակալից քանակությամբ զինված ուժեր (16-հազարանոց այրուձի և 24-հազարանոց հետևազոր): Սակայն Արտավազդը միաժամանակ առաջարկեց պարթևների դեմ արշավանքը կազմակերպել Հայաստանի տարածքով: Հայոց արքան դա հիմնավորում էր այդ արշավանքի հիշյալ ուղու թեև ավելի երկար, սակայն միանգամայն անվտանգ լինելով, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը կզրկեր պարթևական հեծելազորին իր բոլոր առավելություններից: Ավելորդ է ասել, որ Արտավազդը մտադիր էր հռոմեական բանակի ուժերով Հայաստանը զերծ պահել պարթևների հնարավոր ներխուժումից: Սակայն, ցավոք, Կրասոսն ընտրեց արշավանքի թեև կարճ, սակայն վտանգավոր ուղին, որն անցնում էր Միջագետքի դաժան, չոր կլիմա ունեցող անծայրածիր անապատներով և տափաստաններով:

Տուն վերադառնալու ճանապարհին Արտավազդը լուր ստացավ, որ պարթևների Օրոդես թագավորը ներխուժել է Հայաստան և ասպատակում է երկրի հարավային տարածքները: Արտավազդը, բնականաբար, այլևս չէր կարող օգնական զորք տրամադրել Կրասոսին. նա պարտավոր էր պաշտպանել հայրենիքը: Իմանալով այդ մասին՝ Կրասոսը կոպիտ ու անքաղաքավարի խոսքերով Արտավազդին մեղադրեց դավաճանության մեջ և սպառնաց պարթևական արշավանքն ավարտելուց հետո պատժել հայոց արքային:

Արտավազդը՝ ցուցաբերելով ճկուն քաղաքական միտք և հեռատեսություն, փոխեց իր դիրքորոշումը և Օրոդեսին առաջարկեց դաշինք կնքել և համատեղ ռազմական գործողություններ ծավալել հռոմեացիների դեմ: Պարթևների թագավորը սիրով ընդունեց այս առաջարկը, և 54 թ. վերջերին Արտաշատում կնքվեց հայ-պարթևական մի համաձայնագիր, որն ամրապնդվեց հայոց թագավորի քրոջ և պարթևների թագաժառանգ Բակուրի ամուսնությամբ:

Այդ ընթացքում Կրասոսը, հսկայական կորուստներ տալով, Ք.ա. 53 թ. գարնանը հասավ Միջագետքի Խառան քաղաքը: Պարթևական բանակը դանդաղ նահանջում էր՝ երկրի խորքը ներքաշելով հռոմեական լեգեոններին: Սակայն շուտով պարթևները դադարեցին նահանջել, և Ք.ա. 53 թ. մայիսի 6-ին պարթև զորավար Սուրենը մեծ բանակով հանկարծակի ու շեշտակի հարվածով գլխովին ջախջախեց հռոմեական զորքը: Սպանվածների թիվն անցնում էր 20 հազարից, գերիներինը՝ 10 հազարից: Սպանվեցին նաև Կրասոսն ու նրա որդին: Հույն պատմիչ Պլուտարքոսը վկայում է, որ Սուրենը սպանված Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան: Այդ ժամանակ հայ և պարթև արքաները, նրանց մերձավորները Արտաշատի թատրոնում դիտում էին հույն նշանավոր թատերագիր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգությունը: Հույն դերասան Յասոնը եղջերվի բուտաֆորային գլխի փոխարեն բեմ է դուրս գալիս Կրասոսի գլխով և արտասանում. «Մենք գալիս ենք սարերից և բերել ենք հարուստ որս», ինչը մեծ ցնծությամբ ընդունվեց հանդիսականների կողմից: Նույն պատմիչի խոսքերով՝ «այսպես ավարտվեց Կրասոսի արևելյան արշավանքը, որը վերջացավ ողբերգության նման»:

Հին Երևան

Հին Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի պատմական կենտրոնը։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. 782 թվականին։ Քաղաքի՝ շուրջ երեքհազարամյա պատմությունը բաժանվում է մի քանի փուլերի։ Երբեմն Հին Երևան ասելով ի նկատի ունեն Երևանի պատմության «նահանգային շրջանը» (Երևանի նահանգի կենտրոն, Ռուսական կայսրություն) և «խորհրդային շրջանը» (Հայկական ԽՍՀ մայրաքաղաք, ԽՍՀՄ)։ Վերջին փուլը սակայն չի ընդգրկվում ամբողջությամբ, այլ մինչև 20-րդ դարի կեսը՝ Երևանի ընդարձակումը։

Երևան քաղաքի շրջագիծը, Ռուսաստանին միացման նախօրյակին կազմում էր երեսուն կիլոմետր, սկսած Զանգվի (Հրազդան) կամրջից և վերադարձած նույն տեղը։ Այս տարածության հիմնական մասը զբաղեցնում էին այգիները։ Քաղաքը բաժանվում էր երեք գլխավոր մասի (մահլաների)։ Դրանք կրում էին Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք անունները։ Պարսից տիրապետության ժամանակ Բուն քաղաքը ստացավ Շահար անվանումը, իսկ Քարահանքը՝ Դամըռ–Բուլաղ։ Առանձին էր շուկան, որը ընկած էր Կոնդի և Շահարի միջև։ Շուկայից ոչ հեռու գտնվում է Երևանի նշանավոր իջևաններից մեկը՝ Գյուրջի քարվանսարան։

Եթե պարսկական տիրապետության շրջանում Երևանում կային 6 եկեղեցիներ և 8 մզկիթներ, ապա ռուսական տիրապետության շրջանում կառուցվում են քրիստոնեական տաճարների թիվը շատանում է, իսկ մուսուլմանական մզկիթները՝ աստիճանաբար լքվում։

Դառնալով Հայկական մարզի, ապա համանուն նահանգի կենտրոն՝ Երևանը վերաբնակեցվում է հայերի նոր խմբերով, մեծանում, կառուցվում են նոր թաղամասեր։ Նախկին 3 թաղերի փոխարեն ստեղծվում են 7-ը՝ Հին թաղը, որից առանձնանում են Շեն թաղը և Նոր թաղը, Կոնդը կամ Ծիրանի թաղը, որից առանձնանում է Ձորագյուղը, ինչպես նաև՝ Քարհանքը և Նորքը։ Քաղաքի հարավում գտնվում էր Երևանի բերդը։

Այդ ժամանակ Քանաքեռը, Ավանը և մի շարք այլ գյուղեր առանձին բնակավայրեր էին։ Երևանից դուրս էին գտնվում նաև Դալմայի այգիները։

Exercise on adjective

1.My chair is more comfortable than Emiliya`s

2.My flowers are more beautiful than my friend`s

3.This book was more interesting than the last one

4.My car is the cleanist

5.This window is bigger than the other one

6.My bag is nicer than Mery`s

7.Ashot is smarter than Aram

8.This book is the most interesting

9.White table is smaller than black one

10.This is the highest three in my garden

 

Տնային աշխատանք. 08.09.2019

  1. Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած

Առակները բաղկացած են երկու մասերից՝ սյուժեից և բարոյախոսությունից:

  1. Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:

Իմ ճանաչած առակագիրներն են՝ Եզոպոսը, Իվան Կռիլովը, Վարդան Այգեկցին և Մխիթար Գոշը:

  1. Ինչպե՞ս  են գրվել ու կազմվել  Սողոմոնի «Առակներ»-ը:

«Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»: 

  1. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:

Առաջին առակը՝ Հոր, որդու և հարսի մասին՝ ցանկանում էր ասել, որ կապ չունի, թե ինչ վիճակում են ծնողները՝ լավ, թե վատ, միևնույնն է պետք է նրանց հարգել և սիրել: Նաև ցանկանում էր ասել, որ վարվիր ծնողներիդ հետ այնպես՝ ինչպես կուզես, որ զավակներդ վարվեն քեզ հետ: Երկրորդ առակը՝ երկու կանանց մասին, ցանակնում էր ասել, որ սերը ոչ թե պայքարն է, այլ ինքնազոհողությունը:

  1. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:

Ես կարծում եմ, որ առակները իրոք շատ բաներ են սովորեցնում մարդկանց, բայց միշտ չէ, որ դու կարող ես հայտնվել մի իրավիճակում՝ ինչպիսինն առակում էր:

Հարցաշար

  • Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։

Երկու կանայք պնդում էին, թե իրենք են երեխայի մայրը, որը կենդանի էր մնացել, և մահացած երեխայի մայրը չէր ցանկանում ասել, որ նա է մահացածի մայրը:

  • Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։

 

  • Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում,  և ինչո՞ւ, պատմիր համառոտ:

Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։

  • Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:

Սողոմոն իմաստունը հենց իր որոշման համար էլ կոչվում էր իմաստուն:

Տնային աշխատանք. 19.09.2019

Բաց թողած տեղերում լրացնել Օ կամ Ո.

ա/ ականջօղ, ամենօրյա, այդօրինակ, այսօր, անդորրություն, անոթ, անողնաշար, անողոք, անորակ, անօգտակար, ապօրինի, բարձրորակ, բարօրություն, գիշերուզօր, դեղնազօծ, երկարօրյա, եղբորորդի, հնօրյա, քնքշորեն, օթոց, օրըստօրե, օրոցք:

բ/ ամանոր, ամենաորակյալ, անօդ, անորսալի, անօթևան, առօրեական, արագոտն, արծաթազօծ, արջաորս, բնօրրան, գանգոսկր, գիշերօթիկ, երկորյակ, ընդօրինակել, թիկնոթոց, թռչնորս, լացուկոծ, յուրօրինակ, վատորակ:

գ/ անօրինակ, արևազօծ, բարորակ, եռօրյա, հնաոճ, հնգօրյակ, հոտնկայս, հրանոթ, ճռվողյուն, մեղմորեն, մեղմօրոր, միջօրե, նմանօրինակ, նորաոճ, շորորալ, ողորկ, ոսկեզօծ, ով, որբանոց, չօգնել, պնդօղակ, սևորակ:

դ/ ամանորյա, անօգուտ, խաղաղօվկիանոսյան, կեսօր, հակաօդային, հատորյակ, հօգուտ, հողմակոծ, հօդս ցնդել, նախօրոք, ոսկեօղ, ոտանավոր, չարորակ, չօգտվել, պարզորոշ, վաղորդայն, քեռորդի, օդապարիկ, օթյակ:

ե/ անօրեն, առօրյա, բացօթյա, զօրուգիշեր, կիրակնօրյա, կրկնօրինակ, հանապազօրյա, հանրօգուտ, հոգս, միջօրեական, միօրինակ, նախօրե, չօգտագործել, ջրօրհնեք, սառնորակ, վառոդ, տարորոշել, տնօրեն, փղոսկր, օդանավ, օրրան:

զ/ արփիազօծ, հակաօրինական, հայորդի, նորօրյա, նրբօրեն, շաբաթօրյակ, ովքեր, չոգևորել, վաղորդայն, վաղորոք, տոթ, տարօրինակ, տափօղակ, ցածրորակ, փող, փորձանոթ, փոխօգնություն, օթևան, օվկիանոս, օրեցօր, օրորոց:

Տնային աշխատանք. 23.09.2019

1. Տրված արմատները գործածել բարդ բառերի մեջ այնպես, որ մի դեպքում սկզբարմատ լինի, մյուս դեպքում վերջարմատ

Վայրկյան – վայրկենաչափ, վայրկենասլաք, երկվայրկյան

մատյան- Մատենադարան, դասամատյան, հաշվեմատյան

բույս- բուսակեր, բուսաբան, խոտաբույս, դեղաբույս

մուկ- մկնկիթ, մկնդեղ, մկնազգի, ջրամուկ, արջամուկ, գերմանամուկ, դաշտամուկ

լույս- լուսաբաց, լուսամուտ, լուսամփոփ, արշալույս, վերջալույս

ծաղիկ- ծաղկաման, Ծաղկազարդ, ձնծաղիկ, արևածաղիկ, աստղածաղիկ

գլուխ- գլխացավ, գլխակեր, գլխապտույտ, հաստագլուխ, տափակագլուխ, մեծագլուխ

հունչ- հնչերանգ, մեղվահունչ, քաղցրահունչ, դառնահունչ

բույն- բնավեր, մրջնաբույն, արջաբույն

Տրված բառերին գրել մեկական հոմանիշ և հականիշ բառ
Արտասվել – լացել, ծիծաղել

փոթորիկ- մրրիկ, հողմ, զեփյուռ

բարձրանալ- ելնել, իջնել

ահռելի- հսկայական, փոքր

նուրբ- քնքուշ, մեղմ, կոպիտ

չնչին- փոքր, աննշան, շատ

ստոր- նվաստ, վսեմ, վեհ

հպարտ- վստահ, ստոր

չքնաղ- գեղեցիկ, տգեղ, այլանդակ, անճոռնի

նախատել- փնովել, կշտամբել, բարկանալ, գովել

Տրված վերջածանցներով կազմել երեքական վերջածանցավոր բառ
Անք- տականք, ապարանք, տարակուսանք

ուհի- Հայկուհի, ընկերուհի, բժշկուհի

ույթ- ասույթ, երեկույթ, հավաքույթ

վածք- բացվածք, սանրվածք, գործվածք

ածո- չափածո, պահածո, հանածո

մունք- ասմունք, բուրմունք, մտածմունք

եղեն- մրգեղեն, ջրեղեն, ընդեղեն

ակ- Սևակ, գնդակ, դռնակ

իկ- ուլիկ, քույրիկ, մայրիկ

ուկ- արջուկ, տաքուկ, թմբուկ

ություն- բնություն, գրականություն, կենսաբանություն

յակ- օթյակ, յոթամյակ, տասնամյակ

ունդ- սնունդ, ծնունդ, անդունդ

Դասարանական աշխատանք. 24.09.2019

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ—զույգ գրի’ր:
Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել,երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել,  առաջին, գաղտնի, ամուր, աշխատել,  կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ:

Միշտ — Երբեք

Անարատ — Արատավոր

Ոչնչացնել — Ստեղծել

Բացահայտ — Գաղտնի

Թույլ — Ամուր

Վերջին — Առաջին

Համաձայնել — Հրաժարվել

Հանգստանալ — Աշխատել

Գտնել — Կորցնել

Հավաքել — Վատնել

Աջ — Ձախ

Արթուն — Քնած

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլը  փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան:

Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:

Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Կետերի փոխարեն գրիր ամբողջ(ողջ) կամ բոլոր (ը)բառերը:

Բոլոր նախադասությունները ճիշտ են գրված:

Ամբողջ գիրքը մի օրում կարդաց:

Բոլոր խնդիրները փորձի´ր լուծել:

Ամբողջ խնդրագիրքն արդեն վերջացրել է:

Բոլորը վազում էին ինչ-որ մեկի հետևից:

Ամբողջ ժողովուրդն է սպասում քեզ:

Բոլոր մարդիկ ինչ-որ բանի են սպասում:

Ամբողջ հոտը շարժվեց ձայնի ուղղությամբ:

Բոլոր գառներն ու ուլերը ցրվեցին:

Ամբողջ աշխարհը ոտքի տակ է տվել:

Բոլոր երկրներում եղել Է:

Բոլորը նույն բանն են պնդում:

Ամբողջը կրակի բաժին դարձավ: