Հանրահաշվի հեռավար ուսուցման առաջադրանք 21.04.2020

Որոշեք a1, a2,…an… երկրաչափական պրոգրեսիայի անդամների գումարը, եթե.

ա) a1 = 5, an = 135, n = 4

135 = 5 * q3

135 : 5 = 27 = 33

q = 3

S4 = a1 – an * q/1 – q = S4 = 5 – 135 * 3/1 – 3 = 200

a4 = 200

բ) a1 = 1/2, q = 4, n = 5

S5 = a1 – an * q/1 – q

2. Որոշեք a1, a2,…an,… երկրաչափական պրոգրեսիայի առաջին ութ անդամների գումարը, եթե.

ա) a1 = 3, a2 = -6

q = -6 : 3 = -2

S8 = a1 – an * q/1 – q = 3 – 384 * 2/3 = -255

բ) a5 = -6, a2 = -54

S8 =  a1 – an * q/1 – q

q = 3 կամ q = -3

a1 = – 2/27

S8 = 3280

գ) a6 = 3, q = 3

S8 = a1 – an * q/1 – q

3 = a1 * q5

a1 = 1/243

S8 = 3275

դ) a6 = 25, a8 = 9

3. a1, a2,…an,… երկրաչափական պրոգրեսիայում տրված են ՝

ա) a2 = 384, a6 = 48

a2 = a1 * q2

a6 = 48 = a1 * q5

a1 * q2 = 384

384/48 = 8

բ) a5 = 54, a8 = 1458

a5 = a1 * q2

a8 = 1458 = a1 * q5

a1 * q2 = 54

1458/54 = 27

գ) a6 = 12, a7 = 48

a6 = a1 * q2

a7 = 48 = a1 * q5

a1 * q2 = 12

48/12 = 4

դ) a4 = 10, a7 = 80

a3 = a1 * q2

a6 = 80 = a1 * q5

a1 * q2 = 10

80/10 = 8

ե) a3 = 12, a6 = 96, գտնել 500- ից փոքր անդամների թիվը

a3 = a1 * q2

a6 = 96 = a1 * q5

a1 * q2 = 12

96/12 = a1 * q5 : = 8

q = 2

12 = a1 * 22

12 = a1 * 4

12 = 3

a1 = 3

an  = 3 * 2n – 1

3 * 2n – 1 ≤ 500/3

3 * 2n – 1 ≤ 166

զ) a2 = 2, a5 = 54

a2 = a1 * q2

a5 = 54 = a1 * q2

a1 * q2 = 2

q3 = 27

q = 3

a1 = 2/3

an = 2/3

qn – 1 = 2/3 * 3 * 3n – 1 ≤ 100

3n – 2 < 500- 35

n = 7                                                                                                         Պատ.՝ 7

4. Գտեք երկրաչափական պրոգրեսիա կազմող չորս թվեր, որոնց ծայրանդամների գումարը -49 է, իսկ միջին անդամների գումարը ՝ 14

a1 + a4 = -49

a2 + a3 = 14

a1 + a1 * q3 = -49

a1 * q + a1 * q2 = 14

a1 * (1 – q3) = a1 * q

1 + q3/q * q + 1 = -49 : 14 = -7/2

Առցանց ուսուցում՝ մայրենիի ֆլեշմոբ

1. Գրիր գոյականներ, որոնց առաջին կամ վերջին տառը փոխելով կստանաք թվականներ

Մեկ- մեխ- ղեկ- մեգ

յոթ- յոդ- երես- երեկ

հազար- գազար

քսան- քսակ

տասը- թաս

ութ- ուդ- ուս

վեց- վեհ- ցեց

2. Գտիր ՝ ինչն է մեկի մեջ մեկ, կրկինի մեջ` երկու, երեքի մեջ ՝ ոչ մեկ

Պատ.՝ կ տառը

3. Որ երաժշտական գործիքի անվանումն է կազմված դերանվան կրկնությամբ ևկտառի հավելումով

Պատ.՝ դուդուկ

4. Տղայի այս անվան վերջին ձայնավորը դրեք վերջում, իսկ նրա տեղում ի հնչյունը, որ դառնա աղջկա անուն

Պատ.՝ Կարեն- Կարինե, Արսեն- Արսինե, Արմեն- Արմինե, Հայկ- Հայկուհի

5. Շարքում գտիր արևելահայերեն և արևմտահայերեն համարժեք բառերը

Ժամանակ– ատեն

ճատրակ– շախմատ

նավթ- քարյուղ

փակ- գոց

կռփամարտ– բռնցքամարտ

դրամ– ստակ

հյուլե- ատոմ

ֆինանսական- ելևմտային

6. Գրիր գույն բաղադիչով 3- ական գունանուն

ա) բույսերի անուններից

Մանուշակագույն, դարչնագույն, նարնջագույն

բ) տարբեր առարկաների անուններից

մոխրագույն, մարմնագույն, կաթնագույն

գ) մետաղների անուններից

ոսկեգույն, արծաթագույն, բրոնզագույն

7. 4- 5 նախադասությամբ ներկայացրու քո ինքնամեկուսացման մեկ օրը

8. Շարունակիր և ավարտիր զատկական ասիկները

Զատիկն ասել ա ՝ հենց գամ զարմանաս,

Հավը կուտե հատիկ, հատիկ,

Զատիկ, զատիկ, նավակատիկ,

Հենց սովածանան

9. Մեսրոպ Մաշտոցն աստվածաշնչյան որ բառի փոխարեն օգտագործեց Զատիկ անվանումը

Պատ.՝ պասեկ

Առցանց ուսուցման առաջադրանքներ

1. Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը գույն մասնիկով չի կազմվում

Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին,

բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր

 

2. Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր բաղադրիչներն են գրվում մեծատառով

ա) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԱՐՓԱ– ՍԵՎԱՆ

բ) ԱՇՈՏ ԵՐԿԱԹՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ դաշտ

գ) ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ

դ) ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐԼԵՈՆԱՐԴՈ դա ՎԻՆՉԻՆԱՐ- ԴՈՍ

ե) ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԾԻՐ ԿԱԹԻՆԳԱՅԼ ՎԱՀԱՆ

 

3. Շարքերում ընդգծիր կազմությամբ պարզ թվականները

ա) տասնինը, երեսուն, ինը

բ) քառասուն, մեկհազար

գ) յոթմիլիարդհարյուր

դ) տասըերկու, տասնմեկ

ե) ինըմիլիարդ, քսանչորս

զ) տասնութ, քսանութ, հարյուր

է) տասնմեկ, երեսուն, երեք

ը) տասըերկու, տասնմեկ

 

4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը

ա) որոնել, թոշնել, տոնել, իջնել

բ) զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել

գ) օթևանել, հորինել, հիմնել, ելնել

դ) հասնել, մթնել, մեկնել, դեղնել

ե) զանազանել, խթանել, անվանել, հագնել

զ) ճանաչել, զեղչել, փախչել, կանչել

է) թռչել, շնչել, գոչել, հնչել

ը) կոչել, կորչել, շառաչել, կանաչել

թ) եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել

ժ) կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել

Անհատական հեռավար — ուսումնական պլան

1. Մաթեմատիկա`

03.04.2020

2. Մայրենի`

Հեռավար ուսուցում, մարտի 30-ապրիլի 14, 9-րդ դասարան

Գրականության հեռավար աշխատանք

4. Անգլերեն`

Distance Learning Tasks (March 30- April 10)

4. Աշխարհագրություն`

Մետաղաձուլություն

5. Կենսաբանություն`

Վիրուսները կենսաբանական տեսանկյունից

6. Ֆիզիկա`

Հեռավար ուսուցման առաջադրանքներ

7. Ռուսերեն`

Столица Рим — 29.03.2020

8. Քիմիա`

Ինքնաստուգում

Շմոլ գազ — 25.03.2020

9. Իրավունք`

Արտակարգ դրությունը ՀՀ-ի տարածքում — 20.03.2020

Ինքնաստուգում

1. Ո՞ր քիմիական տարրի ատոմներն են մտնում թվարկված բոլոր նյութերի բաղադրության մեջ.  նատրիումի հիդրօքսիդ, օզոն, ածխածնի (IV) օքսիդ, ջուր, ազոտական  թթու, ծծմբի (VI) օքսիդ.

1) ծծումբ                    2) քլոր                        3) թթվածին                4) ածխածին

2. Օդում ֆոսֆորի այրման, ստացված ֆոսֆորի (V) օքսիդի ջրում լուծվելը և ֆոսֆորական  թթվի չեզոքացումը նատրիումի հիդրօքսիդով ռեակցիաներըի, ո՞ր տեսակին են  համապատասխանում.

1) միացման, տեղակալման,  փոխանակման

2) միացման, միացման, փոխանակման

3) փոխանակման, տեղակալման, միացման

4) միացման, փոխանակման,  տեղակալման

3. Թթվածնի քանի՞ ատոմ կա ալյումինի օքսիդի մեկ մոլեկուլում.

1) 42) 1,806 . 1024                  3) 2                             4) 3

4. Ո՞ր շարքում  են  գրված  միայն   թթվային  օքսիդների  բանաձևեր.

1) CO2, Mn2O7,  P2O5, NO2

2) Al2O3,  K2O,  SO3, CrO

3) FeO, P2O3, N2O, BaO

4) CrO3, CO, SrO, Cs2O

5. Ո՞ր պնդումն  է  ճիշտ  ամֆոտեր (երկդիմի)  օքսիդների  համար.

1)  փոխազդում  են  միայն  հիմքերի  հետ

2)  փոխազդում  են  միայն  թթուների  հետ

3)  փոխազդում  են  և՛  հիմքերի, և՛  թթուների  հետ

4)  չեն փոխազդում  են   ո’չ  հիմքերի,  ո’չ  թթուների  հետ

6. Որո՞նք են  1, 2, 3, 4  նյութերը  փոխարկումների  հետևյալ  շղթայում.

Cu    1   CuO    2›  CuSO4   3  ›  CuCl2    4›  Cu(OH)2

1) H2,H2SO4, HCl, KOH                    3) O2, H2SO4, BaCl2, NaOH

2) H2O, SO3, NaCl, NaOH                 4) O2, SO3, HCl, H2O

7. Որո՞նք  են  ոչմետաղ —> թթվային  օքսիդ —> թթու —> աղ  ծագումնաբանական   կապն  արտահայտող  փոխարկումների  շղթայում  համապատասխան   ռեակցիաների   հավասարումների  ձախ  մասերը` ըստ  իրականացման   հերթականության.

ա)  SO2  +  H2O =                                         դ)  H2SO3  +  CaO =

բ)   S + O=                                                    ե)  SO2  +  CaO =

գ)   S  +  H2O =

1)  բ, ե, դ                               2)  բ, ա, դ                               3)  գ, դ, ե                        4)  ե, ա, գ

8. Ջրածին ստանալու համար մետաղական ցինկի հետ ո՞ր թթուն են փոխազդեցության մեջ դնում.

1) խիտ  H2SO4                   2) նոսր  H2SO4                      3) խիտ  HNO3              4) նոսր  HNO3

9. Հետևյալ նյութերից` HNO3, CaO,  CuSO4,  Ca(OH)2,  P2O5  որո՞նք կփոխազդեն նատրիումի  հիդրօքսիդի հետ`​ առաջացնելով չեզոք աղեր. Ճիշտ պատասխանը` բոլոր  հնարավոր ռեակցիաների գործակիցների գումարն է.

1)  20                                 2)  21                            3)  25                               4)  26

10. Ո՞ր շարքի  բոլոր  նյութերն  են  փոխազդում  կալիումի  հիդրօքսիդի  ջրային  լուծույթի      հետ.

1)  FeO, CrO3, HClO                                             3)  ZnO, HClO4, MgO

2) KCl, SO2, CO2                                                              4)  FeCl3, ZnO, Mn2O7

11. Համապատասխան պայմաններում հետևյալ զույգերից մի քանիսի նյութերը փոխազդում են.

ա) Zn և FeCl2

բFe և ZnCl2

գ) Cu  և  AgNO3

դ) CuO  և  HNO3

ե) CuSO4  և  Fe

12. Որքա՞ն է տեղակալման ռեակցիաներում ստացվող բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային  զանգվածների գումարը.

1) 392                               2) 480                               3) 446                                   4) 264

13. NaOH, H2SO4,  Al(OH)3,  Cu(OH)2, Ca(OH)2, Fe(OH)3  միացություններից  մի  քանիսը  հնարավոր  է  ստանալհամապատասխան  օքսիդի  և  ջրի  միացումով: Որքա՞ն  է  հնարավոր  ռեակցիաների  հավասարումների  գործակիցների  գումարը.

1)  10                                        2)  25                                     3)  4                                         4)  6

14. Միացություններում +6  օքսիդացման  աստիճան  ցուցաբերող  քիմիական  տարրի առաջացրած  0,875 գ  զանգվածով  երկհիմն  թթվի  քայքայումից  գոյացել  է 0,812 գ  այդ թթվին  համապատասխանող  օքսիդ: Որքա՞ն է  թթվի  մոլային  զանգվածը (գ/մոլ).

1)  250                                      2)  210                                 3)  162                                      4)  98

15. Թթվածնի քանի՞  ատոմ  է  պարունակում  1,02 գ  ալյումինի  օքսիդը.

1)  1,806 1021          2)   0,03                   3)  0,01              4)  1,806 1022

16. 7,8 գ զանգվածով  կալիումը  լուծել  են  48,4 գ  ջրում:  Որքա՞ն  է  նյութի  զանգվածային       բաժինը (%) ստացված  լուծույթում.

1)  20                                    2)    80                                  3)  25                                      4)   65

17. Որքա՞ն է երկաթի  օքսիդի  հարաբերական  մոլեկուլային  զանգվածը, եթե  դրա 19,68 գ   զանգվածով  նմուշը  մինչև  մետաղ  վերականգնելու  համար  ծախսվել  է  8,2656 լ (ն.պ.) ծավալով  ջրածին.

1)  72                                    2)    160                                   3)  23                                      4)   104

18. Ծծմբական և  ազոտական  թթուներ  պարունակող 945 գ զանգվածով  ջրային  լուծույթին      ավելցուկով  բարիումի  քլորիդ  ավելացնելիս  անջատվել  է  116,5 գ նստվածք: Նստվածքի  անջատումից  հետո  մնացած  լուծույթը  չեզոքացնելու  համար  ծախսվել  է  100  գ նատրիումի  հիդրօքսիդ:

ա) Որքա՞ն  է  ազոտական  թթվի  զանգվածային  բաժինը (%) ելային  լուծույթում:

բ) Որքա՞ն է ելային լուծույթում ծծմբական թթվի զանգվածը (գ):

19. Պարբերական համակարգի  գլխավոր  ենթախմբերի  տարրերից  մեկի  բարձրագույն  օքսիդի  մոլային  զանգվածը 108 գ/մոլ  է, իսկ  այդ  օքսիդում  թթվածնի  զանգվածային  բաժինը  74 % է:

ա) Որքա՞ն է այդ տարրի ջրածնային միացության մոլային զանգվածը (գ/մոլ):

բ) Ի՞նչ զանգվածով (գ) թթու կառաջանա այդ օքսիդի մեկ մոլը ջրում լուծելիս:

Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

1. Արտակարգ դրությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում հայտարարվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև նրանց պաշտոնատար անձանց գործունեության իրավական հատուկ ռեժիմ է։

2. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ` Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու կամ տապալելու, իշխանությունը զավթելու փորձերը, զինված խռովությունները, զանգվածային անկարգությունները, բռնի գործողություններով ուղեկցվող ազգային, ռասայական, կրոնական հակամարտությունները, ահաբեկչական ակտերը, հատուկ նշանակության օբյեկտների գրավումը կամ շրջափակումը, անօրինական զինված միավորումների ստեղծումը և գործունեությունը, արտակարգ իրավիճակները:

3. Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է:

Շմոլ գազ

Շմոլ գազի նենգ հատկությունները հայտնի են վաղ ժամանակներից: Մեր նախնիները գիտեին, որ շատ վտանգավոր է փակել քարշը, ջերմությունը պահպանելու համար, մինչև վերջ չայրված վառարանում: Փակ տանը տաք է, հարմարավետ է, մարդը պառկում է հանգստանալու և չի արթնանում, շմոլագարվում է: Դժբախտության մեղավորը կրում է տարբեր անուններածխածնի օքսիդ, ածխածնի մենօքսիդ, շմոլ գազ, CO: Որտեղ է առաջանում շմոլ գազը Երբ փակում են քարշը, առաջանում է թթվածնի անբավարարության պատճառով թույլ վառվող ածուխների օքսիդացում, որը թափանցում է սենյակ:

Մարդիկ չեն նկատում նրա ներթափանցումը, քանի որ ներթափանցող գազը ոչ հոտ ունի, ոչ էլ գույն: Առաջին հերթին նա ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և թունավորվողը ի վիճակի չէ հասկանալու, թե ինչ է իր հետ կատարվում, ինչ որ բան այն չէ: Թվում է, թե մեր ժամանակներում ոչ բոլորն են օգտվում վառարաններից և հավանականությունը շմոլ գազի հետ առնչվելու մեծ չէ: Բայց պարզվում է, որ այդ գազը արտադրվում է ինչպես մարդու գործունեության ընթացքում, այնպես էլ շատ բնական պրոցեսների ժամանակ: Շմոլ գազը գործնականում առաջանում է այրման բոլոր տեսակների ժամանակ, էլեկտրակայաններում և ջերմակայաններում վառելիքի այրման ժամանակ, խարույկի այրման, գազի սալիկի և ջրատաքացուցիչի աշխատանքի ժամանակ, մեքենայի գազաժայթքման ժամանակ, ծխելուց: Մեծ քաղաքներում ածխածնի մենօքսիդի մատակարարողը հանդիսանում է ավտոնտրանսպորտը: 1000 լ վառելիքի այրման ժամանակ ավտոտրանսպորտային միջոցներից մթնոլորտ է արտանետվում 25-ից 200 կգ շմոլ գազ: Ազդեցությունը օրգանիզմի վրա Ինչպես է շմոլ գազը ազդում օրգանիզմի վրա: Մտնելով թոքերը և այնտեղից էլ արյան պլազմայի մեջ CO-ն թափանցում է էրիտրոցիդների մեջ և այնտեղ փոխազդում է հեմոգլոբինի սպիտակուցի հետ, որը հանդիսանում է թթվածնի փոխադրողը թոքերից հյուսվածքներին: Հեմոգլոբինի յուրաքանչյուր մոլեկուլը պարունակում է չորս հեմոպորֆիրային օղակներ, որոնց կենտրոնում գտնվում է երկաթի ատոմը, որն ի վիճակի է թթվածնի մոլեկուլը հետադարձ միացնել առաջացնելով այսպես կոչված օքսիհեմոգլոբին:

Շնորհիվ հեմոգլոբինի արյունը կարող է հյուսվածքներին հասցնել 70 անգամ ավել թթվածին, քան կարող էր տանել աղաջուրը լուծման հաշվին: Հատկապես երկաթի ատոմին է նշան բռնում շմոլ գազը` առաջացնելով կոմպլեքս միացություններ(կարբոքսիհեմոգլոբին), որն ընդունակ չէ տեղափոխելու թթվածինը:

Ֆիզիկա հեռավար ուսուցման առաջադրանք

Բջջային հեռախոսակապ

Բջջային հեռախոսը շարժական հեռախոսի տեսակ է (բացառելով ստացիոնար բջջային հեռախոսները), որը նպատակավորված է բջջային ցանցերում աշխատելու համար։ Բջջային հեռախոսում օգտագործվում է ռադիոընդունահաղորդիչ բջջային ցանցի ծածկման գոտու տարածքում հեռախոսային կապի կատարման համար։ Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենտարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր:

Ռադիո

Ռադիոն հնարավորություն է տալիս լսել մեզանից հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող ձայնափողով (միկրոֆոն) խոսող մարդու ձայնը։ Քանի որ ձայնային ալիքները չեն կարող հաղթահարել այդպիսի հեռավորություններ, ուստի դրանք վերածվում են ռադիոալիքների, որոնք տարածվում են օդում։ Իսկ լսելու համար անհրաժեշտ է այդ ռադիոալիքներն ալեհավաքով հավաքել ռադիոընդունիչի մեջ և կրկին վերածել սովորական ձայների։ Ամեն օր մարդիկ ռադիոյով տեղեկանում են վերջին նորություններին, երաժշտություն լսում։ Ռադիոյի շնորհիվ իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդիկ միմյանց այնքան լավ են լսում, ասես կողք կողքի լինեն։ Ռադիոալիքը էլեկտրամագնիսական ճառագայթման տեսակ է։ Ճառագայթման մյուս տեսակների, օրինակ՝ լույսի նման ռադիոալիքները կարող են մեծ արագությամբ (300.000 կմ/վ) հաղթահարել հսկայական տարածություններ։

Ձայնի հաղորդումը ռադիոյով

Ձայնափողը սարք է, որը մարդու խոսելու ժամանակ առաջացած ձայնական տատանումները վերածում է փոփոխական թույլ հոսանքի՝ էլեկտրական ազդանշանների։ Իսկ ռադիոհաղորդիչն այդ էլեկտրական ազդանշանները վերածում է հզոր ռադիոալիքների, որոնք անընդհատ հոսքով, որոշակի հաճախությամբ (կոչվում է կրող հաճախություն) ալեցիրով սփռում է տարածության մեջ՝ բոլոր ուղղություներով։ Այդ ալիքները լույսի արագությամբ հավասարապես տարածվում են և՛ մթնոլորտում, և՛ անօդ տարածության մեջ։ Ռադիոընդունիչն ալեհավաքի օգնությամբ որսում է այդ ռադիոալիքները, ուժեղացնում դրանք ու, կատարելով հակառակ գործողությունները, ալիքը փոխակերպում է խոսքի, երաժշտության և այլ հնչյուններ։ Ռադիոն հաղորդալարերի կարիք չունի (չնայած կան նաև այդպիսի ռադիոցանցեր, օրինակ՝ քաղաքային լարային ռադիոն։) Ռադիոհաղորդումների ունկնդիրների թիվն անսահմանափակ է, որովհետև մեծ հեռավորությունները ռադիոալիքների համար խոչընդոտ չեն։

Համացանց

Համացանցը սկսել է ձևավորվել 1960-ական թվականներից, երբ Միացյալ Նահանգների դաշնային կառավարության կողմից հանձնարարված էր հետազոտություններ կատարել համակարգչային ցանցի միջոցով հուսալի և անխափան կապ ստեղծելու նպատակով[1]: 1990-ականների սկզբին ժամանակակից համացանցի սկիզբը դրվեց առևտրային ցանցերին ձեռնարկությունների միացումով[2], և հիմնարկային, անձնական ու բջջային համակարգիչների միացումը այդ ցանցին նպաստեց վերջինիս արագ աճին: 2000-ականների վերջին համացանցային ծառայությունները և տեխնոլոգիաները ներառվել են մարդկային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: Ավանդական հաղորդակցման կապի միջոցները, ներառյալ՝ հեռախոսակապը, ռադիոն, հեռուստատեսությունը, թղթային փոստը և թերթերը, վերափոխվում, վերանայում են իրենց ծառայությունները՝ ստեղծելով առցանց նոր ծառայություններ, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, համացանցային հեռախոսակապը, համացանցային հեռուստատեսությունը, առցանց երաժշտությունը, թվային թերթերը, վիդեո հոսքային կայքերը։ Թերթերը, գրքերը և այլ տպագիր հրատարակություններ, ադապտացվելով վեբ տեխնոլոգիաներին, վերափոխվում են բլոգների, վեբ հոսքերի և առցանց լրատվամիջոցների: Համացանցն ակտիվացրեց և արագացրեց անձնական շփումների նոր ձևեր` ակնթարթային հաղորդագրությունների, համացանցային համաժողովների և սոցիալական ցանցերի միջոցով: Առցանց խանութների թիվը սրընթաց աճեց, ինչպես մանրածախ առևտրի, այնպես էլ փոքր և միջին ձեռնարկությունների և ձեռնարկատերերի համար, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդլայնել ընկերությունների ֆիզիկական ներկայությունը, որպեսզի ավելի մեծ շուկա սպասարկեն կամ նույնիսկ ամբողջությամբ ապրանքներ վաճառեն և ծառայություններ մատուցեն համացանցում:

Հեռուստատեսություն

Հեռուստատեսությունը դա գիտության, տեխնիկայի մշակույթի բնագավառ է, որը կապված է ռադիոէլեկտրոնային միջոցներով հեռավորության վրա տեսողական ինֆորմացիայի (շարժվող պատկերների) հաղորդման հետ. նեղ իմաստով՝ այդպիսի հաղորդման եղանակ։ Հեռուստատեսային համակարգը կառուցվում է մարդու աչքի առանձնահատկությունների հաշվառմամբ, քանի որ աչքն է տեսողական ինֆորմացիայի ընդունիչը։ Իրական աշխարհն ընկալվում է իբրև գույների, ծավալայնության և շարժման միասնություն։ Ժամանակակից հեռուստատեսությունն սկզբունքորեն լուծել է այդ երեք հատկությունների վերարտադրման խնդիրը, թեև ծավալայնության վերարտադրումը դեռևս գործնականումներդրված չէ։ Տ. միաժամանակ ընդլայնում է տեսողական հնարավորությունները՝ տեսանելի դարձնելով ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան կամ ուլտրաձայնային ալիքներով ճառագայթվող առարկաները։ Պատկերի հեռուստատեսային հաղորդման հիմքում ընկած է 3 հաջորդական ֆիզիկական պրոցես՝ լուսային էներգիայի փոխակերպումը էլեկտրական ազդանշանների, էլեկտրական ազդանշանների հաղորդումը և ընդունումը, էլեկտրական ազդանշանների փոխակերպումը լուսային իմպուլսների։

Վիրուսները կենսաբանական տեսանկյունից

  • Ի՞նչ է վիրուսը՝ կառուցվածքը և բազմացման, տարածման ձևերը։

Վիրուսը ոչ բջջային կառոցվածք ոյնեցող հարուցիչ, որը բազմանում և տարածվում է միայն կենդանի բջիջների ներսում՝ վարակելով կյանքի բոլոր բջջային ձևեր՝ սկսած կենդանիներից և վերջացրած բակտերիաներ։

  • Ինչպե՞ս է վիրուսը ներթափանցում կենդանի օրգանիզմի մեջ և ինչ զարմանալի հարմարանքներ ունի գոյատևման համար։

Վիրուսը կարող է օրգանիզմ անցնել տարբեր եղանակններով՝ օդակաթիլային, արյունի, ջրի, սննդի, կենցաղային առարկաների միջոցով, կախված է վիրուսի տեսակից։

Բջջի մեջ ներթափանցելու համար վիրուսը նախ պետք է ամրանա դրա մակերեսին։ Այդ փոխազդեցությունը կախված է վիրուսի և թիրախ բջջի արտաքին թաղանթների փոխադարձ համապատասխանությունից։ Դրանք պետք է միմյանց համապատասխանեն այնպես, ինչպես բանալին՝ կողպեքին։

  • Ի՞նչ է կորոնավիրուսը, ի՞նչ նմանատիպ վիրուսներ կան, ինչո՞ւ են առաջացնում համաճարակներ։

Կորոնավիրուսը հերթական վիրուս է, եկել է կենդանիներից, սակայն հստակ աղբյուր չկա։ Ի հայտ է եկել 2019թ.-ին Չինաստանում, և մինչև օրս շարունակվում են վարակի դեպքերը շատ ու շատ երկրներում, և հայտարարվել է համաճարկ, որը հուշում է նրա մասին, որ վիրուսն ունի համաշխարհային տարածում։ Կորոնավիրուսի նման կան շատ վիրուսներ, սակայն քանի որ նորություն է, այդ պատճառով մարդկությանը հայտնի չէ դրա բուժման հստակ միջոցներ։

  • Դրանց տեսակը, տարբերությունները, ընդհանրությունները։

Վիրուսները իրար նման են նրանով, որ ունեն գաղտնի շրջան և ախտանշաններ, սակայն տարբեր են նրանով որ ամեն մեկը յուրովի է արտահայտվում։

  • Որո՞նք են ախտանիշները, կանխարգելման միջոցները։

Կորոնավիրուսկ ախտանշաններն են.

  • Գիտակցության կորուստ
  • Չոր, անարդյունավետ հազ
  • Ջերմություն (38 °C կամ ավելի բարձր)
  • Շնչառական դժվարություններ
  • Կրծքավանդակի հատվածում ցավ
  • Գլխացավ

Հստակ կանխարգելման միջոցներ չկան, պարզապես պետք է լինել խիստ բժշկական հսկողության տակ, քանի որ վիրուսը տարբեր մարդկանց վրա յուրովի է արտահայտվում։

Մետաղաձուլություն

ՄետաղաձուլությունըԸնդհանուր բնութագիրը

Մետաղաձուլությունը (մետալուրգիան), որը մարդու արտադրական գործունեության հնագույն բնագավառներից է, յուրաքանչյուր երկրի տնտեսական և ռազմական հզորության հիմքն է:

Հայաստանում մետաղ ձուլել են դեռևս 3 հազարամյակ առաջ (Արմավիրի մարզ` Մեծամոր)։

Հին և միջին դարերում մարդիկ ճանաչել են մետաղի ընդամենը 7 տեսակ՝ ոսկի, արծաթ, երկաթ, պղինձ, կապար, անագ և սնդիկ:

Վերջին տասնամյակներին մետաղաձուլության աճը դանդաղել է, քանի որ մեքենաշինության և մետաղների օգտագործման այլ ոլորտներում թանկ մետաղների փոխարեն սկսել են օգտագործել ավելի էժան ու «անսահմանափակ» քանակությամբ պլաստմասսա և այլ փոխարինող նյութեր:

հանքաքարի հարստացումը, այսինքն` դրա մեջ պարունակվող ոչ պիտանի քարանյութի հեռացումը («փուչ ապարներ») և խտանյութի արտադրությունը,

խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը,

համաձուլվածքների և գլանվածքի արտադրությունը:

երկրի ընդերքից բազմատեսակ հանքաքարի արդյունահանումը

հանքաքարի հարստացումը

խտանյութից մետաղի ձուլման բուն գործընթացը

համաձուլվածքների և գլանվածքի արտադրության

Մետաղաձուլությունը բաժանվում է երկու ենթաճյուղի` սև և գունավոր մետաղաձուլության: Սև մետաղաձուլության գլխավոր և ամենատարածված հանքային հումքը երկաթաքարն է, որի հանույթի հնագույն և գլխավոր շրջանն ավանդաբար Արևմտյան Եվրոպան էր:

Ներկայումս երկաթաքար արդյունահանում են աշխարհի ավելի քան 50 երկրներում:

Օրինակ`

Հիմնական արդյունահանող երկրներն են Բրազիլիան, Ավստրալիան, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը:

Հումքի մշակման հետագա փուլերը` թուջի և պողպատի ձուլումը, կատարվում են ինչպես հումքի և վառելիքի (քարածխի) արդյունահանման, այնպես էլ սպառման վայրերում:

Թուջի և պողպատի ձուլմամբ առաջատար երկրներն են Չինաստանը, Ճապոնիան, ԱՄՆ­ը, Ռուսաստանը, Կորեայի Հանրապետությունը:

Աղյուսակում ներկայացված են մետաղաձուլության մեջ առաջատար մի շարք երկրներ

Մետաղաձուլություն

Պետություններ

Երկաթաքարի արդյունահանում

Չինաստան, Ավստարալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան, Ուկրաինա, ՀԱՀ, ԱՄՆ, Կանադա, Իրան

Թուջի և պողպատի արտադրություն

Չինաստան, ԱՄՆ, Հնդկաստան, Ճապոնիա, Կորեա (Հվ.), Ռուսաստան, Գերմանիա, Թուրքիա, Բրազիլիա, Ուկրաինա

Ոսկու արդյունաբերություն

Չինաստան, Ավստրալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Պերու, ՀԱՀ, Ուզբեկստան, Մեքսիկա, Գանա

Ալյումինի արտադրություն

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Իսլանդիա, ՀԱՀ, Ռուսաստան, ՄԱԷ, Նորվեգիա, Բրազիլիա, Կանադա, Ավստրալիա

Պղնձի արդյունաբերություն

Չինաստան, Ճապոնիա, Չիլի, Ռուսաստան, Հնդկաստան, Կորեա (Հվ.), Զամբիա, ԱՄՆ, Ավստրալիա, Ղազախստան, Կանադա, Ինդոնեզիա, Բրազիլիա, Մեքսիկա, Իրան, Իսպանիա

Գունավոր մետաղաձուլությունն արտադրանքի ծավալով մի քանի անգամ զիջում է սև մետաղաձուլությանը, սակայն անհամեմատ ավելի բազմաճյուղ կառուցվածք ունի:

Տասնյակների հասնող գունավոր մետաղները բաժանվում են խմբերի, որոնցից առավել նշանակալի են`

ա) ծանր մետաղները (պղինձ, ցինկ, կապար, անագ և այլն),

բ) թեթև մետաղները (ալյումին, մագնեզիում, տիտան),

գ) ազնիվ կամ թանկարժեք մետաղները (ոսկի, արծաթ, պլատին և այլն):

Վերջին տասնամյակներին արագորեն զարգանում է թեթև մետաղների արտադրությունը:

Արտադրության համար հումք են ծառայում ալյումին պարունակող տարբեր հանքատեսակներ (բոքսիտ, նեֆելինային սիենիտ, կավեր և այլն)։ Ալյումինը ամենատարածված մետաղներից է, որի հումքի զգալի պաշարներ կան Ավստրալիայում, Բրազիլիայում, Ռուսաստանում, Գվինեայում և այլ երկրներում: Ծանր գունավոր մետաղների ձուլումը հին և ավանդական ճյուղ է: Այն կենտրոնացած է բարձր զարգացած երկրներում, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի հումքաշատ պետություններում (Զամբիա, Չիլի)։

Մետաղաձուլությունը շրջակա միջավայրն առավել աղտոտող ճյուղերից է։ Հարկ է նշել, որ մետաղաձուլության թափոններն օգտագործվում են քիմիական արդյունաբերության համար որպես հումք՝ նպաստելով բնական ռեսուրսների համալիր օգտագործմանը: